Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վարչապետը շնորհավորել է կուտյուրեին

10.15.2013

Ռուսաստանի վարչապետը 50-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ռուսաստանցի հայտնի կուտյուրե Վալենտին Յուդաշկինին: Դմիտրի Մեդվեդևի շնորհավորանքներին միացել է նաև նրա կինը` Սվետլանա Մեդվեդևան: Այդ մասին հաղորդում է «РИА Новости »-ն:

«Մարդկանց գեղեցկացնելը հազվադեպ շնորհ է: Դուք այդ շնորն առատորեն կիսում եք մեր հետ: Դուք մեծ ճանաչման եք հասել, որպես տաղանդավոր մոդելագործ և դիզայներ, դարձել եք բարձր նորաձևության սինդիկատ ընդունված առաջին ռուսաստանցի կուտյուրեն: Վալենտին Յուդաշկինի հավաքածոների յուրաքանչյուր ցուցադրություն դառնում է վառ, հիշվող իրադարձության, ոճի և էլեգանտության իսկական տոնի » ,- ասվում է Մեդվեդևի` ՌԴ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հեռագրում:

«Վալենտին Յուդաշկին » նորաձևության տունը բացվել է 1993թ.-ին և արդեն մեկ տարի անց Յուդաշկինը ներկայացրեց «pret-a-portе» հավաքածոն: Նրա նախագծերով կարվել են Ռուսաստանի օլիմպիական թիմերի հագուստներ: Իսկ 2006թ.-ին Յուդաշկինը հաղթել է ռուսական բանակի համար զինվորական հագուստի մշակման և նախագծման մրցույթում:
    Դիտվել է 616 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103