Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ճանաչվել է 2016թ.-ի եվրոպական լավագույն ֆիլմ

12.12.2016

Եվրոպական կինոակադեմիայի 3000 անդամների քվեարկության արդյունքում նախօրեին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հայտարարվել են European Film Awards - 2016 -ի հաղթողների և մրցանակակիրների անունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «europeanfilmacademy.org» կայքին:

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ավսրո-գերմանական արտադրության «Թոնի Էրդման» ֆիլմը: Հենց այս կինոժապավենին էլ բաժին են հասել մրցանակաբաշխության բոլոր գլխավոր մրցանակները:

Ֆիլմի հեղինակ Մարեն Ադեն դարձել է ռեժիսորների և սցենարիստների մեջ առաջինը: «Լավագույն եվրոպական դերասան» անվանակարգում առաջնությունը տրվել է այդ ֆիլմում էքսցենտրիկ և սեփական դստեր հետ հարաբերությունները կարգավորելու հույսով իրեն բիզնեսմեն ներկայացնող հոր դերակատար Փետեր Սիմոնիշեքին: Իսկ դստեր դերակատար, դերասանուհի Սանդրա Հյոլերը դարձել է «Լավագույն եվրոպական դերասանուհի» անվանակարգի հաղթողը:

Եվրոպական լավագույն կատակերգություն է ճանաչվել շվեդական 2015 թ.-ին թողարկված «Մարդը, որին անվանում է Օվե» կինոնկարը:

Վավերագրական ֆիլմերից լավագույնը «Հալեպի 9 օրերը իմ պատուհանից» կինոնկարն էր: Եվրոպացի կինաակդեմիկոսները բարձր գնահատական են տվել նաև իտալացի և ֆրանսիացի կինեմատոգրաֆիստների համատեղ արտադրության « Ծովը կրակի մեջ» ֆիլմին, որն անդրադառնում է Եվրոպան պատած միգրացիոն ճգնաժամին:

Միջոցառման ժամանակ եվրոպացի կինեմատոգրաֆիստները ձայն են բարձրացրել ի օժանդակություն Ռուսաստանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովի:

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակը, որի գրասենյակը գտնվում է Բեռլինում, հիմնադրվել է 1988թ.-ին: Սկզբում այն ենթադրվում էր դիտարկել որպես ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հակակշիռ և որպես միասնական Եվրոպայի գլխավոր կինեմատոգրաֆիական մրցանակ:

Յուրաքանչյուր երկրորդ տարում մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում Գերմանիայի մայրաքաղաքում, իսկ մյուս տարիներին եվրոպական տարբեր քաղաքներում:
    Դիտվել է 246 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ