Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է կինոռեժիսոր Սերգեյ Միքայելյանը

12.13.2016

93 տարեկան հասակում Սանկտ-Պետերբուրգում կյանքից հեռացել է ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ին:

Հանգուցյալին քաղաքացիական հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 15-ին «Լենֆիլմ» կինոստուդիայում, հուղարկավորությունը՝ Սերաֆիմովյան գերեզմանատանը:

Սերգեյ Միքայելյանը խորհրդային ռեժիսորական դպրոցի ներկայացուցիչ էր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր: Նա «Լենֆիլմ» կինոստուդիայի «հնաբնակներից էր, որտեղ աշխատել է սկսած 1951 թ.-ից:

Միքայելյանի ֆիլմերից մի քանիսը համարվում են խորհրդային կինեմատոգրաֆիայի լավագույն նմուշներից («Սիրահարված է սեփական կամքով», «Գնում եմ ամպրոպին ընդառաջ», «Պարգևատրում», «Այրիները» և այլն) :
    Դիտվել է 335 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174