Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ տնօրենի թատրոնը կրկին հայտնվել է տարածքից վտարվելու հեռանկարի առջև

12.21.2016


Ռուսական մամուլում հրապարակվող տեղեկությունների համաձայն Մոսկվայում կրկին սկսել են հալածանքներ «Տեատր. Doc» ոչ պետական թատրոնի նկատմամբ: Այս անգամ կրկին, իշխանության ուժային կառույցների միջոցով, փորձ է արվում թատրոնին հանել իր վարձակալած շինությունից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Դեռևս դեկտեմբերի 15-ին «Տեատր. Doc» թատրոնի տնօրեն Ելենա Գրեմինան տեղեկացրել էր լրատվամիջոցներին, որ թաղային ոստիկանը իրենից պահանջել է ներկայացնել տարածքը վարձակալելու իրավունք տվող համապատասխան փաստաթղթերը: «Սովորաբար նման խնդրանքներն ավարտվում են այն բանով, որ դուրս են անում վարձակալած տարածքից»,- ասել էր Գրեմինան:

Այդ մասին բարձրաձայնելուց հետո, որոշ ժամանակ անց, մի քանի մարդ թատրոնին իրենց օգնությունն են առաջարկել, օրերս ասել է Գրեմինան, որոնց մեջ նաև փաստաբան Սերգեյ Բադամշինը:

Հալածվող թատրոնի տնօրենը դեռ չի կարողացել պարզել իշխանությունների կողմից իրենց նկատմամբ այդպիսի վերաբերմունքի պատճառը: Բայց նա նաև նշել է, որ թաղային ոստիկանը հեռախոսով ասել է, որ, իբր թե, իրենց թատրոնում ցուցադրվում են հակառուսական ներկայացումներ, որն «անշուշտ, իրականությանը չի համապատասխանում»:

Թատրոնի տնօրենը կասկածանքով է նշել, թե այս ամենը ինչպիսի զարգացումներ կարող է ստանալ, սակայն նաև ընդգծել է, որ իրենք պետական թատրոն չեն, և իրենց վրա ոչ մի ճնշում չկա: Նա նաև ասել է, որ իրենց մոտ ծայրահեղական ներկայացումներ չկան, իրենք գործում են Սահմանադրության և օրենքի շրջանակներում և իրենց մեղադրելու որևէ հիմք նույնպես չկա:

Իսկ փաստաբան Բադամշինը բացատրել է, որ թաղային ոստիկանն իրեն ասել է, որ ընթանում է պլանային աշխատանք, գումարած ղեկավարության հրահանգները: Նա նաև նշել է, որ իրենց պահանջների մասին իշխանության մարմինը դեռ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել, իսկ ստուգումները պայմանավորված են ահաբեկչության վտանգավորության աստիճանի բարձրացմամբ:
    Դիտվել է 290 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309>>հաջորդ