Օդային աղետում զոհվել են հանրահայտ երգչախմբի գրեթե բոլոր անդամները12.25.2016
Դեկտեմբերի 25-ին Սոչիի մոտ տեղի ունեցած օդային աղետի հետևանքով զոհվել են Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի և պարի համույթի 65 անդամներ: Այդ մասին «lenta.ru»- տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Լրատվական կայքը հաղորդում է, որ դա գրեթե հանրահայտ կոլեկտիվի ողջ կազմն է: Բացառություն են 3 մենակատարները, որոնք օդանվում չեն եղել:
Լրագրողների, հասարակական գործիչների, ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ երգչախմբը ուղևորվելիս է եղել Սիրիա, որտեղ նախատեսված էր ամանորյա համերգ այդ երկրում գտնվող ռուսական ավիաբազայում:
Ռուսական բանակի երգի և պարի համույթի հիմնադրման օրը համարվում Մոսկվայում Կարմիր բանակի կենտրոնական տանը կայացած առաջին համերգի օրը 1928 թ.-ի հոկտեմբերի 12-ը: Այն հիմնադրել էր Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Փրկիչ Քրիստոս տաճարի գահապահ, դիրիժոր և կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրովը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5.40-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ռադարների էկրանից անհայտացել է Ադլերից թռիչքի մեկնարկած Ту-154 ինքնաթիռը: Հաղորդագության մեջ նաև ասվում էր, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սոչի քաղաքի սևծովյան ափերից 1,5 կմ հեռավորությամբ՝ 50-70 մետր խորության վրա:
Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 84 ուղևոր և անձնակազմի 8 անդամները:
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ին Ռուսաստանում հայտարարվել է սգո օր: