Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինքնաթիռի կործանման նախօրեին 20 երգիչներ բարեհաջող ժամանել են Սիրիա

12.25.2016

Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան ակադեմիական երգչախմբի ավելի քան 20 արտիստներ գտնվում են Սիրիայում: Նրանք համերգային ելույթների նպատակով այդ երկիր են ժամանել Ту-154 ինքնաթիռի կործանման նախօրեին: Այդ մասին տղեկացնում են «РИА новости»-ի աղբյուրները՝ փոխանցում է «taglur.am»-ը:

«Ռուսաստանի Դաշնության հումանիտար առաքելությունը Սիրիայում պետք է շարունակվի ի հիշատակ Սև ծով ընկած Ту-154 ինքնաթիռում գտնվող Ելիզավետա Գլինկայի»,- ասել է այդ երկրի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը:

Ելիզավետա Գլինկան «Արդար օգնություն» ռուսաստանյան բարեգործական հիմնադրամի նախագահն էր: Նա հայտնի էր, որպես «Դոկտոր Լիզա»: Նա կործանված ինքնաթիռում հսկում էր Սիրիայի Լաթաքիա մարզում գտնվող համալսարանական հոսպիտալին հասցեագրված դեղորայքի առաքման գործընթացը:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5.40-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ռադարների էկրանից անհայտացել է Ադլերից թռիչքի մեկնարկած Ту-154 ինքնաթիռը:

Հաղորդագության մեջ նաև ասվում էր, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սոչի քաղաքի սևծովյան ափերից 1,5 կմ հեռավորությամբ՝ 50-70 մետր խորության վրա:

Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 84 ուղևոր և անձնակազմի 8 անդամները:

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ին Ռուսաստանում հայտարարվել է սգո օր:
    Դիտվել է 331 անգամ