Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնները 1 րոպե լռությամբ կհարգեն աղետի զոհերի հիշատակը

12.26.2016

Ռուսաստանի առաջատար թատրոններում այսօրվա ներկայացումներն սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ կհարգեն նախորեին Սոչի քաղաքի մոտ Ту-154 ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվածների հիշատակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Հիշեցնենք, որ աղետի հետևանքով զոհված 92 մարդուց 65-ը Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլի արտիստներ էին, 8-ը՝ օդանավի անձնակազմի անդամներ, մնացածը՝ տարբեր առաքելությամբ գործուղման մեկնած պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:

Օդանավը մեկնում էր Սիրիա:

Դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5.40-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ռադարների էկրանից անհայտացել է Ադլերից թռիչքի մեկնարկած Ту-154 ինքնաթիռը:

Հաղորդագության մեջ նաև ասվում էր, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սոչի քաղաքի սևծովյան ափերից 1,5 կմ հեռավորությամբ՝ 50-70 մետր խորության վրա:

Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 84 ուղևոր և անձնակազմի 8 անդամները:

Այսօր ՝ դեկտեմբերի 26-ին, Ռուսաստանում հայտարարվել է սգո օր:
    Դիտվել է 293 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187