Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ալեքսանդրովի անվան համույթի 2017թ.-ին նախատեսված համերգները կկայանան

12.26.2016


Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը կպահպանվի և կշարունակի մնալ Ռուսաստանի և ռուսական բանակի խերհրդանիշ՝ չնայած այն բանի, որ կոլեկտիվի զգալի մասը զոհվել է: Այդ մասին Ռուսաստանի Պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Բացի այդ նա ասել է, որ Ալեքսանդրովի անվան համույթի 2017թ.-ին նախատեսված համերգները տեղի կունենան: Տեղեկատվություն է տարածվել, որ, օրինակ եկող տարի Չեխիայում Europen Tour միջոցառման շրջանակներում պլանավորված համերգը տեղի կունենա և բոլոր վաճառված տոմսերը մնում են ուժի մեջ:

Ընդհանուր առմամբ, 2017թ.-ի առաջին կիսամյակում Կենտրոնական Եվրոպայի երկրներում նախատեսված է անցկացնել 75 համերգ: Պարզապես այդ համերգներից մի քանիսի նախօրոք հայտարարված ամսաթվերը հնարավոր է, որ փոփոխվեն:

Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ կցուցաբերի ցանկացած օժանդակություն Ալեքսանդրովի անվան երգչախմբի վերականգնման համար:

Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան երգի պարի ակադեմիական համույթը հիմնադրվել է 1928 թ.-ին: Այն ելույթներով հանդես է եկել նաև աշխարհի անկայուն և պատերազմական գործողությունների ենթակա այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Հարավսլավիան, իսկ վերջին մի քանի տարիներին՝ Սիրիան:

Այս ժամերին համույթի Մոսկվայում գտնվող շենքի մոտ հազարավոր մարդիկ ծաղիկներ են բերում, վառում են մոմեր և լռությամբ հարգում զոհվածների հիշատակը:

Դեկտեմբերի 25-ին կործանված ինքնաթիռում համույթի զոհված 65 անդամների թվում էր նաև նրանց ղեկավարը՝ հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր, գեներալ Վալերի Խալիլովը:
    Դիտվել է 280 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ