Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

խնդրել է չպատմել որևէ մեկին

12.27.2016

Անցյալ շաբաթ կյանքից 53 տարեկան հասակում հեռացած բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը առանց իր անձը բացահայտելու, որպես կամավոր, անվարձահայտույց և գաղտնի աշխատել է անտունների գիշերային կացարանում: Այդ մասին «independent»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով ՞ «РИА новости»-ին:

Բրիտանական պարբերականը տեղեկացնում է, որ այդ կացարանում երգչի հետ աշխատած Էմիլին Մոնդո անունով մի կամավորական, որը «Twitter»-ի իր էջում տեղեկացրել է այդ փաստի մասին, չի էլ ենթադրել, որ դա կարող է այդքան բուռն հետաքրքրություն առաջացնել: Նա նաև տեղեկացրել է, որ Մայքլը անօթևան մարդկանց համար աշխատելու մասին խնդրել է չպատմել որևէ մեկին:

Այդ բարեգործության մասին լռություն պահպանելու խնդրանքը բացատրվում է այն հանգամանքով, որ երգիչը չի ցանկացել գրավել մամուլի ուշադրությունը:
    Դիտվել է 329 անգամ