Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պրեմիերայից առաջ ֆիլմը համացանցում տեղադրողները կպատժվեն

12.28.2016

Ռուսական «Վիկինգ» պատմական բլոկբաստերի պրեմիերայից առաջ «Ռոսկոմնադզոր» կազմակերպությունը խոստացել է արգելափակել համացանցի բոլոր այն կայքերը, որոնցում կհայտնվեն այդ ֆիլմի ծովահենային օրինակներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rkn.gov.ru»-ին:

Այդ նպատակով «Ռոսկոմնադզորը» ոլորտային մասնակցի իրավատիրոջ հետ միասին մշակել է միջոցառումների համակարգ, որն ուղղված է համացանցում այդ ֆիլմի ծովահենային կրկնօրինակների տարածման դեմ:

Ռուսաստանի դաշնության «հակածովահենային» օրենքի շրջանակներում «Վիկինգ» ֆիլմն անօրինական տարածող կայքերը կարգելափակվեն երկրի տարածքում: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև որոնողական համակարգերի առաջատար օպերատորների հետ՝ այդ ֆիլմի հղումները այլ կայքերի որոնման համակարգերից հեռացնելու մասին:
Ֆիլմի պրեմիերայի նախօրեին ֆիլմի իրավատերը ակտիվ մոնիտորինգ կանցկացնի համացանցային էջերում, տեսահոսթինգներում, սոցիալական համացանցի խմբերում և մոբիլ ներդիրներում, որոնցում կհայտնաբերվեն այդ ֆիլմի ծովահենային կրկնօրինակները:

Ոլորտային լրատվամիջոցը նաև տեղեկացնում է, որ ընկերությունների «Group IB» խումբը օժանդակություն է խոստացել այն անձերին բացահայտելու ուղղությամբ, ովքեր անմիջապես մասնակցել են ֆիլմի ծովահենային օրինակների տարածմանը համացանցում: Այնուհետև տեղեկատվությունը քննելու նպատակով կփոխանցվի Ռուսաստանի Ներքին գործերի նախարարություն՝ ծովահենության մեջ կասկածվող համապատասխան քաղաքացիներին օրենքով նախատեսված ձևերով պատասխանատվության ենթարկելու նպատակով, որը չի բացառում նաև քրեական պատասխանատվությունը:

Ավելացնենք, որ «Վիկինգ» ֆիլմի պրեմիերայով Ռուսաստանում պաշտոնապես փակվում է ռուսական կինոյի անցած մեկ տարին:

Տեսանյութեր

Դիտվել է 305 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167