Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե գլոբուսի» արժանացած ֆիլմը նաև ռեկորդակիր է

01.10.2017


Օրերս Լոս-Աջելոսում կայացավ կինոյի և հեռուստատեսության ոլորտում աչքի ընկած աշխատանքների «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այս պարգևը, որը 25 անվանակարգերում Արտասահմանյան լրագրողների ասսոցիացիայի որոշմամբ տրվում է երկու ոլորտները ներկայացնող գործիչներին, հեղինակությամբ համարվում է երկրորդը՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակից հետո:

Առավել շատ՝ 7 «Ոսկե գլոբուս»-ի արժանացավ ամերիկացի ռեժիսոր Դեմյեն Շազելի «La La Land» ֆիլմը: Այս տրագիկոմեդիան ջազի դաշնակահարի և երիտասարդ արտիստուհու սիրո պատմություն է և իր նվաճած պարգևների քանակով աննախադեպ է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պատմության մեջ:
    Դիտվել է 369 անգամ