Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թրամփը արձագանքել է եռակի օսկարակիր դերասանուհուն՝ առանց նրա ելույթը դիտելու

01.10.2017

Օրերս Լոս-Անջելոսում կայացած «Ոսկե գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ հոլլիվուդյան գերաստղ Մերիլ Սթրիփի հուզիչ և խիստ քննադատական խոսքն՝ ուղղված ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ստացել է արձագանք: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «nytimes.com»-ին

Կինոյում ներդրած մեծ վաստակի համար պատվավոր «Ոսկե գլոբուսի» արժանացած արտիստուհին մասնավորապես քննադատել էր Թրամփին այն բանի համար, որ վերջինս կոպիտ ծաղրի էր ենթարկել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող լրագրող Սերժ Կովալևսկուն: Սթրիփին հատկապես խոցել էր այն պահը,որ մարդը, ով գրավել է ԱՄՆ-ում ամենահարգալից տեղը, ձեռքերի շարժումներով ծաղրանմանակել է հաշմանդամ-լրագրողին: Ըստ արտիստուհու, Թրամփի ցուցադրած «ստորացնելու այդ բնազդը» թույլատրում է ուրիշներին անել այդպիսի կամ դրան նման այլ արարքներ:

Մերիլ Սթրիփը նշել էր, որ այս ամենը «փշրել է իր սիրտը» քանի որ դա ոչ թե կինո է, այլ՝ իրական կյանք:

Դոնալդ Թրամփը, որը շատ արագ արձագանքել է ճանաչված դերասանուհուն, նրան անվանել է նախընտրական մրցամարտում իր հակառակորդ Հիլարի Քլինթոնի կողմանկից:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հեռախոսով լրագրողներին հայտնել է, որ ինքը չի զարմանում ազատամիտների կողմից նման հարձակման ենթարկվելու փաստի վրա: Նա նաև հայտարարել է, որ ինքը չի տեսել ու չի լսել Սթրիփի ելույթը:
    Դիտվել է 304 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166