Մեկնարկել է ԱՄՆ-ում անկախ կինոյի ամենամեծ «Սանդենս» փառատոնը01.20.2017
ԱՄՆ-ի Յութա նահանգի Փարք-Սիթի քաղաքում այսօր կմեկնարկի այդ երկրի անկախ կինոյի ամենամեծ «Սանդենս» փառտոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Մրցութային ծրագրում այս տարի ընդգրկված են ամերիկացի ռեժիսորների 16 գեղարվեստական և նույնքան էլ վավերագրական ֆիլմեր:
Փառատոնում ընտրվել են նաև օտարերկրացի կինեմատոգրաֆիստների 12 աշխատանքներ: Իսկ, ընդհանուր առմամբ միջոցառման հանդիսատեսները հնարավորություն կստանան դիտել 120 լիամետրաժ գեղարվեստական և վավերագրական կինոնկարներ, որոնք առանձնացվել են փառատոնին մասնակցելու հայտ ներկայացրած ավելի քան 4 հազար աշխատանքներից:
«Սանդենս»-ի հաղթողների անունը պարզ կդառնա փառատոնի փակման օրը՝ հունվարի 29-ին:
Այս փառատոնը հիմնադրել է ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը: Նա իր հիմնած կինոֆորումը անվանել է «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը» հայտնի վեսթեռնում իր մարմնավորած հերոսի անունով: Այն տեղի է ունենում ամեն տարի Յութա նահանգի Փարք-Սիթի, Սոլթ-լեյք սիթի և Օգդենե քաղաքներում, որին միջին թվով մասնակցում է մոտ 50 հազար մարդ: