Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

80 հազար դոլար 832 էջանոց գրքին

10.16.2013

2013թ.-ն « Բուքեր» գրական մրցանակի համար վերջինն է, որ տրվում էր միայն անգլախոս գրողներին, ովքեր ապրում են Ազգերի համագործակցության երկրներում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում:

Եկող տարվանից Մեծ Բրիտանիայում արդեն 45 տարի գործող ամենամյա այդ գրական մրցանակաբաշխությանը մասնակցելու իրավունք կտրվի նրանց, ովքեր կկատարեն պարտադիր պահանջներից մնացած պայմանը` մրցույթին ներկայացվող գրական աշխատանքները պետք է գրված լինեն անգլերենով: Իսկ սկսած 2015թ.-ից մրցանակաբաշխությունը կդառնա միջազգային:

Ւսկ այս տարի « Բուքեր» գրական մրցանակը շնորհվեց այդ մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ մասնակցին` 28-ամյա նոր զելանդուհի Էլեոնորա Քաթոնին` «Luminaries » (Լուսատու) վեպի համար, որն ի դեպ, ընդհանուր առմամբ կազմված է 832 էջից:

« ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ այդ մրցանակի հաղթողի մասին հայտարարվել է երեքշաբթի` Լոնդոնի « Հիլդհոլլ» ռատուշայից, իսկ նոր զելանդուհուն մրցանկը հանձնել է թագաժառանգ Չարլզի կինը` Քորնուելի հերցոգուհի Քամիլլան:

Նշենք, որ Էլեոնորա Քաթոնին շնորհվել է 50 հազար ֆունտի չեկ (80 հազար դոլար): Մրցույթի մասնակից ևս 5 հոգի էլ ստացել են 2,5 հազար ֆունտ (4-հազարական դոլար):

    Դիտվել է 613 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899