Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Փեփա խոզուկ» -ը վերածվել է դատական գործընթացների օբյեկտի

01.26.2017


«Փեփա խոզուկ» ապրանքանիշի սեփականատեր Entertainment One UK բրիտանական ընկերությունը 200 դատական հայց է ներկայացրել ռուսական տարբեր ընկերությունների և ձեռնարկատերերի դեմ՝ մեղադրելով նրանց իրեն պատկանող ապրանքանիշի պատկերով անօրինական խաղալիքներ վաճառելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:

Հայցվոր կողմը իր հեղինակային իրավունքները ոտնահարելու դիմաց պահանջում է փոխհատուցում՝ 20 հազարից 50 հազար ռուբլու սահմաններում:

«Բոլոր հայցերը անցյալ տարվանից սկսված համընդհանուր հակաապրանքահենային գործունեության դրսևորում են: Մեծ մասը կապված է մանրածախ առևտրի հետ, որտեղ ապրանքը տարածվում է ոչ մեծ քանակով, հիմնականում դրանք կեղծված խաղալիքներ են՝ ամենացավալի ապրանքային տեսակը իրավատիրոջ համար»,- նշել է բրիտանական ընկերության շահերը ռուսական դատարաններում պաշտպանող կառույցի ղեկավար Ռոման Լուկյանովը:

Նա նաև նշել է, որ նման կեղծ ապրանքահենային մեծ շուկա համարվող Ռուսաստանը գրեթե համարժեք մրցակից է Չինաստանի և Թուրքիայի նկատմամբ:
    Դիտվել է 616 անգամ