Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կներկայացվի առաջին իմմերսիվ մյուզիքլը

01.27.2017

Այսօր Մոսկվայի Տագանկայի թատրոնը 2017թ.-ի իր առաջին պրեմիերային ներկայացումը, որը մյուզիքլ է, կներկայացնի հանդիսատեսներին: Դա ամերիկացի ժամանակակից դրամատուրգ Սթիվեն Սոնդհայմի «Սուինի Թոդդ մոլագար-վարսավիրը Ֆլիթ-սթրիթից» մեծ համբավ վայելող ստեղծագործությունն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vmireteatra.ru»-ին :

Այս ներկայացումը, ըստ թատրոնի աշխատակիցների, յուրահատուկ է ոչ միայն իրենց համար, այլև ողջ թատերական Մոսկվայի: Այն անսովոր է ընդհանրապես, թատրոն երևույթի համար՝ թե իր նյութով և թե սցենոգրաֆիայով: Այս երեկո հանդիսատեսը չի տեսնի թատերական դահլիճին բնորոշ ձևավորում և բեմ: Իսկ նստարանների շարքերը փակված կլինեն հատուկ կառուցվածքով, որը հնարավորություն կընձեռի, որպեսզի դերասաններն ու հանդիսատեսները հայտնվեն միևնույն տարածության մեջ:

Հանդիսատեսները կնստեն սեղանների մոտ, իսկ նրանց շուրջ բոլորը տեղի կունենան բեմադրության իրադարձությունները : Սա նշանակում է, որ ներկայացումը մատուցվում է այսօրվա համար մոդայիկ ձևաչափով, որը ստացել է «իմմերսիվ թատրոն» անվանումը (Այսինքն այն առաջացնում է իրադարձություններին ներկա լինելու լիարժեք տպավորություն):

Սա, ըստ էության, կլինի ռուսական բեմում առաջին իմմերսիվ մյուզիքլը:

«Սուինի Թոդդ մոլագար-վարսավիրը Ֆլիթ-սթրիթից» ստեղծագործությունը Սթիվեն Սոնդհայմի և լիբրետոյի հեղինակ Հյու Ուիլլերի հորինած թրիլերն է, որի համար հիմք է հանդիսացել քաղաքային սերիական մոլագար-մարդասպան Սուին Թոդի անվան շուրջ ծնված լեգենդները: Այս աշխատանքն առաջին անգամ ներկայացվել է 1979թ.-ին՝ Բրոդվեյում: Այն 8 անգամ արժանացել է ամերիկյան թատրոնի «Թոնի» բարձրագույն մրցանակին:

Այս գործով Սթիվեն Սոնդհայմը խախտում է մյուզիքլի, որպես թեթև թատերական ժանրի, բոլոր կանոնները: Նրա գլխավոր հերոսը վարսավիր Սուին Թոդը 15 տարի առաջ ՝ դատապարտված և Ավստրալիա ցմահ տաժանակրության ուղարկված հանցագործ է, որը փախուստի է դիմում՝ իրեն վիրավորողներից վրեժ լուծելու նպատակով:
    Դիտվել է 823 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ