Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտարարել են, որ իրենք սիրիացիներ են և դրա համար չեն ամաչում

01.30.2017


Նախօրեին՝ հունվարի 29-ին, ԱՄՆ-ի Յութա նահանգի Փարք-Սիթի քաղաքում կայացել է այդ երկրի անկախ կինոյի ամենամեծ «Սանդենս» փառտոնի հաղթողների պարգևատրությունը և փակումը: Այդ մասին «i-r-p.ru» կայքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ժյուրիի մեծ մրցանակը «Ամերիկյան լավագույն դրամատիկական կինո» անվանակարգում նվաճել է ռեժիսոր Մեյքոն Բլերի «Այս աշխարհում ես այլևս ինձ չեմ զգում ինչպես տանը» դեբյուտային աշխատանքը:

Արտասահմանյան գեղարվեստական ֆիլմերից լավագույնը ճանաչվել է Թարիք Սալեհի «Պատահար Նեղոսի վրայի «Հիլթոն» հյուրանոցում» ֆիլմին: «Լավագույն ամերիկյան վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակը բաժին է հասել Դեն Սիկլեսի և Անտոնիո Սանտինիի «Դինա» կինոնկարին: Ի դեպ, այդ ժանրի արտասահմանյան կինոնկարներից առանձնացվել է նաև «Հալեպի վերջին մարդիկ» կինոժապավենը, որի հեղինակները ստանալով պարգևը, հայտարարել են, որ իրենք սիրիացիներ են և դրա համար չեն ամաչում: Նրանք նաև նշել են, որ անում են հնարավոր ամեն ինչ « որպեսզի պայքարեն խոսքի ազատության, արդարության» համար:

Ի դեպ, փառատոնում նաև հնչել են խոսքեր՝ հասցեագրված ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին:

Կինեմատոգրաֆիստներին հատկապես անհանգստացնում է նախագահ Թրամփի այն հրամանը, որով ժամանակավոր արգելք կամ սահմանափակում է դրվում հատկապես մահմեդական երկրներից փախստականներին ԱՄՆ ընդունելու վրա:
    Դիտվել է 284 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167