Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մնացածը մանրուք է և կարելի է մոռանալ

01.31.2017

«Գեղեցիկի մասին այն խոսակցությունները, որ, իբր, երբ անցնում ես թատրոնի շեմը, ապա պետք է ծառայողական մուտքից դուրս թողնես այն ամենը, ինչը կապ չունի ստեղծագործելու հետ ... Այդպես չի ստացվում» »,- «lenta.ru»-ին ասել է Մոսկվայի Տագանկայի թատրոնի տնօրեն Իրինա Ալեքսիմովան:

Ըստ նրա, միևնույնն է, այդ ամենը դու տանում ես քեզ հետ, որովհետև «մենք բոլորս կենդանի մարդիկ են: Մենք ռոբոտներ չենք»:

Նա խոստովանել է, որ ինչ-որ տեղ և ինչ-որ մեկի հետ ինքը պրոֆեսիոնալ ինչ-որ նվաճումների հաշվին ձգտում Է լինել համբերատար», բայց նաև հիշատակում է, որ ինչ-որ մեկին էլ, այնուամենայնիվ, հրաժեշտ է տալիս:

Նա նաև խոստովանել է, որ ինքը համբերում է երկար ժամանակ, քանի որ դա իր կյանքն է: Այն անցնում է, քանի որ, ըստ իր խոստովանության , «այդ կինոն երկու անգամ ցույց չեն տա»:

«Ես միշտ գիտեմ, որ ես ելք ունեմ: Ես ամեն օր չեմ այդ մասին մտածում, բայց ես միշտ գիտեմ այդ մասին»,- ասում է թատրոնի տնօրենը:

Ալեքսիմովան նշում է, որ ինքը կարող է աշխատանքից հեռանալու մասին դիմում գրել, սակայն դա դեռ չի անում, քանի որ թատրոնի տնօրենի աշխատանքն իրեն հաճույք է պատճառում: Բացի այդ, նա ընդգծում է, որ ինքը փորձում է նման իրավիճակներում համաձայնության գալ մարդկանց հետ, ինչ-որ բան բացատրել նրանց:

Ըստ Իրինա Ալեքսիմովայի այդ ամենն անելը, սակայն, անհնար է, «երբ դու ատում ես մարդուն», երբ չես կարողանում նայել նրա աչքերին:

Տնօրենի կարծիքով մնացածը մանրուք է և կարելի է մոռանալ:
    Դիտվել է 257 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308>>հաջորդ