Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվրոպայում արդեն դասվում է լեգենդարների շարքում

02.02.2017


Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում նախապատրաստվում են Ավգուստ Սթրինբերգի «Մահվան պարը» պիեսի ներկայացմանը՝ իտալացի արտիստների կատարմամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «intermedia.ru»-ին:

Այն իտալիական Տոսկանայի «Teatro Metastasio» թատրոնի, Սպոլետոյի «Երկու աշխարհների փառատոնի» և «Mittelfest» փառատոնի համատեղ աշխատանքի արդյունքն է՝ ռեժիսոր Լուկա Ռոնկոնիի բեմադրությամբ:

Այս ներկայացումը եվրոպայում արդեն դասվում է լեգենդարների շարքում և ցուցադրվել է, ոչ միայն Իտալացի հանդիսատեսներին:

«Մենք վստահ ենք, որ Լուկա Ռոնկոնիի բեմադրությունը կդառնա նշանակալից իրադարձություն Մոսկվայի մշակութային կյանքում»,- նշել են Վախթանգովի թատրոնում:

Շվեդ վիպասան և դրամատուրգ Ավգուստ Սթրինբերգի (1849−1912) «Մահվան պարը» հրետանավորների կապիտանի և նրա կնոջ՝ Ալիսի պատմությունն է, որոնք սեփական հարաբերությունները վերածել են մի իսկական դժոխքի և ապարդյուն, բայց համառ փորձեր են կատարում դուրս գալ այդ տխուր ու դաժան շրջապտույտից, որը իր ծանր անդրադարձն է ստացել ոչ միայն նրանց անձնական կյանքի վրա: Ի վերջո, այդ ամբողջ պատմությունն ավարտվում է հիվանդ ամուսնու մահով, որը, հանկարծ, նոր տեսադաշտ է բացում համատեղ անցած կյանքի վրա: Պարզվում է, որ այնտեղ կարելի է գտնել նաև լուսավոր շատ կետեր...
    Դիտվել է 261 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ