Արամ Խաչատրյանի կիսանդրին տեղադրվել է Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճի նախասրահում02.03.2017
20-րդ դարի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի բրոնզաձույլ կիսանդրին այսօրվանից կցուցադրվի Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճի նախասրահում:
Քանդակագործական աշխատանքի հեղինակը Միքայել Սողոյանն է, ով այդ կերպ նշանավորել է մոսկովյան հանրահայտ կրթական հաստատության հիմնադրման 150-ամյակը, որտեղ սովորել, ապա և աշխատել է Արամ Խաչատրյանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանության և ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, արվեստագետնե, երաժիշտներ, ուսանողներ:
Ի դեպ, համաձայն ռուսական լրատվամիջոցների, Միքայել Սողոյանի ստեղծած և կոմպոզիտորին ներկայացնող մի կիսանդրի էլ նախատեսված է 2017թ.- հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի ծննդյան տարեդարձի օրը, տեղադրել Երևանում: