Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր կմեկնարկի Բեռլինի միջազգային կինոփառատոնը

02.09.2017

Այսօր՝ փետրվարի 9-ին, մեկնարկում է Բեռլինի միջազգային 67-րդ կինոփառատոնը: Այն կգլխավորի ռեժիսոր Պոլ Վերխովենը:

Այս նշանավոր կինոփառատոնը կարևորվում է նաև այն առումով, որ կինոստուգատեսի շրջանակներում անցկացվում է եվրոպական կինոշուկա, որտեղ իրենց հավանական հաճախորդներին են հանդիպում տարբեր երկրների ու ընկերությունների կինովարձույթի ոլորտի ներկայացուցիչները:

Կինոփառատոնը, որը կարճ անվանում են նաև «Բեռլինալե» համաշխարհային կինոարդյունաբերության կարևորագույն իրադարձություններից է, որտեղ բացի մրցութայինից, հնարավորություն կա ներկայացնել նաև այլ ֆիլմեր:

Բեռլինալեն ընթանում է 10 օր: Այն սովորաբար իր շուրջն է հավաքում գերմանացի և այլ երկրներից ժամանած ավելի քան 500 հազար հանդիսականների:
    Դիտվել է 986 անգամ