Արդեն հայտնի է պատվավոր մրցանակի առաջին դափնեկրի անունը02.13.2017
Նախօրեին՝ փետրվարի 12-ին, արդեն ավանդույթ դարձած սովորությամբ ամերիկյան «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակաբաշխության միջև ընկած ժամանակահատվածում, Լոնդոնում 70-րդ անգամ կայացավ Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական BAFTA մրցանակաբաշխությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Արդեն հայտնի է այս պատվավոր մրցանակի առաջին դափնեկրի անունը: Դա բրիտանացի կինոռեժիսոր Քեն Լոուչն է, որի «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմը, նկարահանված բելգիացի և ֆրանսիացի կինեմատոգրաֆիստների համագործակցությամբ, ճանաչվեց լավագույնը մրցույթի ներկայացված բրիտանական ֆիլմերի մեջ:
Ի դեպ, այս կինոնկարը անցած տարի գարնանը արժանացել է նաև Կաննի «ոսկե արմավենու ճյուղի»:
Իսկ միջազգային ասպարեզում BAFTA մրցանակաբաշխության այս տարվա ակնհայտ ֆավորիտը հոլլիվուդցի ռեժիսոր Դեմյեն Շազելլի արդեն «Ոսկե գլոբուս» -ի արժանացած «Լա-Լա Լենդ» կինոնկարն է: Այն ներկայացվել է անգլիական հեղինակավոր մրցանակի 11 անվանակարգերում:
Իննական անվանակարգերում մրցանակների են հավակնում Դենի Վիլնևի «Ժամանում» և Թոմ Ֆորդի «Գիշերվա քողի ներքո» ֆիլմերը և այլն:
Հիշեցնենք, որ BAFTA մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 1948 թ-ին և ոչ պաշտոնապես համարվում է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» -ի գլխավոր փորձը, որն այս տարի կկայանա փետրվարի 26-ին: