Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բելոռուսիայում հարկում են նույնիսկ Նոբելյան մրցանակը

02.14.2017

Բելոռուս գրող Սվետլանա Ալեքսեևիչը ստիպված է եղել բելոռուսիայի պետական բյուջեին վճարել 197 հազար եվրո եկամտահարկ՝ իր ստացած Նոբելյան մրցանակից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «belsat.eu»-ին:

Դեռ անցյալ տարի Բելոռուսի Հարկերի նախարարությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ իրենց երկրի միակ Նոբելյան մրցանակակրին հարկ վճարելուց կարող է հատուկ հրամանագրով ազատել միայն նախագահ Լուկաշենկոն:

Ալեքսեևիչը որպես մրցանակ ստացել է 8 մլն շվեդական կրոն ( մոտ 970 հազար դոլար):

Գրողը իր մրցանակը պետության կողմից հարկելու կապակցությամբ հայտարարել է, որ աշխարհում որևէ մեկը Նոբելյան մրցանակը չի հարկում, բայց ինքը չի դիմի Լուկաշենկոյին, քանի որ. «Արժանապատվությունը ավելի թանկ» է:

Ասենք, որ իր մրցանակից Ալեքսեևիչն արդեն 100 հազար դոլար նվիրաբերել էր որպես բարեգործություն:

Սվետլանա Ալեքսեևիչը Նոբելյան մրցանակակիր է դարձել 2015թ.-ին՝ գրականության գծով: Լուկաշենկոն այդ կապակցությամբ նրան շնորհավորել էր իր մամլո ծառայության միջոցով, իսկ երկրի կրթության նախարարությունը որոշել էր գրողի ստեղծագործությունները կրկին վերադարձնել դպրոցական ծրագրեր:

Անցյալ տարի հոկտեմբերին Ալեքսեևիչը, որը քննադատական վերաբերմունք ունի երկրում սոցիալական և մի շարք այլ ոլորտների ուղղությամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ, հայտարարել է, որ իշխանությունը «ցույց է տալիս», որ ինքը՝ Ալեքսեևիչը գոյություն չունի: Նա նաև հայտարարել է, որ իր հայրենիքում ոչ մի տեղ իր գործերը չեն հրատարակում և ինքը չի կարող որևէ տեղ ելույթ ունենալ:
    Դիտվել է 149 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ