Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կուրաժ մայրիկն ու նրա զավակները» ապագայի հակաուտոպիայի հագուստներով

02.15.2017

Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում շուտով հանդիսատեսին կներկայացվի Բերթոլդ Բրեխթի «Կուրաժ մայրիկն ու նրա զավակները» պիեսը՝ հույն հայտնի ռեժիսոր Թեոդորոս Թերզոպուլոսի բեմադրությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ticketbest.ru»-ին:

Սա դերասանական վարպետության սեփական մեթոդը ստեղծած ռեժիսորի 3-րդ աշխատանքն է եվրոպական թատրոնի առաջատարներից մեկի համբավը վայելող պետերբուրգյան թատրոնում: Մինչ այս Թերզոպուլոսը այստեղ բեմադրել է Սոֆոկլեսի «Էդիփոս արքան» (2006թ.) և Սամուել Բեքքեթի «Խաղի վերջը» պիեսները: Ի դեպ Բեքքեթի հայտնի պիեսն այսօր էլ ընդգրկված է թատրոնի խաղացանկում և հաջողությամբ շարունակում է իր բեմական կյանքը:

«Կուրաժ մայրիկն ու նրա զավակները» պիեսը գերմանացի լեգենդար դրամատուրգը ստեղծել է 2-րդ համաշխարհային պատերազմի նախօրեին: Այս բեմադրությամբ Թերզոպուլոսը խոստովանում է, որ ցանկացել է անդրադառնալ ժամանակակից պատերազմներին ու բռնություններին: «Մենք ձգտում ենք այն մոտեցնել այսօրվա իրողություններին, որտեղ, հաճախ, պատերազմը դիմակավորվում է խաղաղության դիմակով»,-նշել է ռեժիսորը:

Ի դեպ Թերզոպուլոսը նաև այս նոր ներկայացման բեմական ձևավորման հեղինակն է:

«Բեմի հետնամասը ռելիեֆային տեսք ունի: Այն անթաղ մեռյալներ են, որոնք հետևում են, թե ինչ է կատարվում բեմում և հանդիսատեսների հետ: Դերասանների հանդերձներն ապագայի հակաուտոպիայի հագուստներ են, որոնցով հանդես են գալու ապագայի զինվորները»,- ընդգծել է ռեժիսորը:

Թեոդորոս Թերզոպուլոսը համաշխարհային թատրոնի ոլորտում հին հունական ողբերգության առաջատար գիտակներից է: Սակայն Բրեխթի թատրոնին անդրադարձը պատահականություն չէ: Դեռ 1970-ականներին նա 5 տարի ուսանել է գերմանացի այս մեծ թատերական գործչի կողմից հիմնադրված «Բեռլիներ անսամբլ» թատրոնում, որտեղ սովորել է Բրեխթի աշակերտ Հայներ Մյուլերի մոտ: Իսկ 1970-ականների վերջերը Թերզոպուլոսի ստեղծագործական կյանքը նշանավորվել են բրեխթյան սեփական բեմադրություններով, որոնցից են «Հացի փուռը» (1977), «Կարմիր-դարչնագույնները» (1977) և գերմանացի այս թատերական գործչին ներկայացնող մի շարք այլ աշխատանքներով: Ի դեպ, նա փոքր ինչ ավելի ուշ, 1983թ.-ին, Հյուսիսային Հունաստանի պետական թատրոնում արդեն մեկ անգամ բեմադրել է նաև «Կուրաժ մայրիկն ու նրա զավակները» պիեսը:

Այս թեմային կրկին անդրադառնալու մասին խոսելիս Թերզոպուլոսը նշել է, որ «Մարդկային բնույթի անհավանական և անփոփոխ առանձնահատկությունն այնպիսին է, որ աղետները մարդկանց ոչինչ չեն սովորեցնում»:

Ավելացնենք, որ այս նոր բեմադրության պրեմիերան Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում նշանակված է փետրվարի 24-ին:
    Դիտվել է 282 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ