Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեռուստատեսությունը չի անդրադառնում մանկական թատերական փառատոնի մեկնարկին

10.17.2013

Հայկական մամուլը թատրոնի մասին - «Մեր կարևոր խնդիրներից է թատերական արվեստի միջոցով նպաստել աճող սերնդի ազգային-հայեցի, գեղագիտական ու բարոյական դաստիարակությանը` մայրենիի մաքրությունն ու անաղարտությունը դիտարկելով առաջնային խնդիր»,- ասել է «Նախաբեմ» կրթամշակույթային Հ/Կ-ի փոխնախագահ Արուսյակ Մանթաշյանը հոկտեմբերի 20-26-ին Երևանում անցկացվելիք «Նռան հատիկ» մանակապատանեական թատերական 13-րդ փառատոնի կապակցությամբ, գրում է «iravunk.com»-ը :

Իսկ կազմակերպության նախագահ Գարիկ Ղազարյանը նշել է, որ այդ փառատոնը «…եղել է առաջինը, որից հետո ստեղծվեցին մեծական մյուս թատերական փառատոնները»: Նա նաև տեղեկացրել է, որ փառատոնի անցկացման համար դահլիճներ տրամադրելու հարցով դիմել են ՀՀ Մշակույթի նախարարությանը, սակայն մինչև այսօր ոչ մի հուսադրող պատասխան չեն ստացել:

Սակայն տեղեկատվության մեջ նշվում է, որ ՀՀ Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության բաժնի տեղակալ Արամ Գյուրջյանը ասել է, որ «Պետությունը այսօր հանդիսանում է աջակից և գործընկեր իր հնարավորությունների ու սահմանների չափով»:

Ի դեպ, հաղորդագրության մեջ հայտնվում է, որ այս տարի ներկայացումները բեմադրվելու են Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դահլիճում:

Փառատոնի 6 օրվա ընթացքում հանդիսատեսին կներկայացվի 32 բեմադրություն և բոլոր թատերախմբերը կստանան մրցանակ` «Նռան հատիկ» փառատոնի խորհրդանիշ հանդիսացող «Թռչող արձանը»:

Լրատվամիջոցը նաև նշել է, որ ըստ Գարիկ Ղազարյանի` ոչ մի հեռուստատեսություն չի հետևում և անդրադառնում փառատոնի մեկնարկին:
    Դիտվել է 1093 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ