Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լրագրողները բուռն ծափահարություններով են դիմավորել

02.15.2017

Բեռլինի 67-րդ կինոփառատոնում ցուցադրել են մրցութային ծրագրում ընդգրկված ամենասպասվող ֆիլմերից մեկը՝ ֆին լեգենդար կինոռեժիսոր Ակի Կաուրիսմյակիի «Հույսի հակառակ կողմում» գեղարվեստական կինոնկարը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Կինոդիտումից հետո կայացել է մամլո ասուլիս, որի սկզբում լրագրողները բուռն ծափահարություններով են դիմավորել ֆիլմի ռեժիսորին ու դերասաններին:

Հելսինկիում անցյալ աշնան սկզբին նկարահանված կինոնկարը անդրադառնում ֆին շրջիկ առևտրականի և սիրիացի փախստականի կյանքի մի դրվագի, որոնց ճանապարհները խաչվում են նավահանգստային քաղաքում:

Մասնագետներից շատերի կարծիքով, ցանկացած մեկ այլ ռեժիսոր այս թեման կդարձներ դրամայի նյութ, իսկ Կաուրիսմյակին այն ներկայացնում է կատակերգության ժանրով և կյանքի բարդությունների մասին խոսում ժպիտով:

Կաուրիսմյակիի համար սա 9-րդ Բեռլինալեն է: Բայց սա նաև նրա համար առաջինն է, երբ իր ֆիլմը ընդգրկվել է մրցութային ծրագրում:
    Դիտվել է 307 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283