Կինոստուդիան տուգանվել է ֆիլմի սյուժեն փոխելու համար02.17.2017
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը տուգանել է հայտնի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի ղեկավարությամբ գործող «Ռոկ» կինոստուդիային, որը պետական սուբսիդիա ստանալով «Երմակի գանձը» ֆիլմի նկարահանման համար, հետագայում փոխել է ներկայացված սցենարի սյուժեն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Նախարարությունը պահանջել է, որ Ուչիտելը մինչև տարեվերջ ներկայացնի այդ ֆիլմի նոր տարբերակը:
Այժմ նախարարությունը պահանջում է ֆիլմը կրկին նկարահանել: Կինոժապավենը Ռուսաստանի մշակույթի գերատեսչությունը կընդունի այն դեպքում, եթե այն համապատասխանի սուբսիդիա ստանալու նպատակով անցկացված մրցույթի ժամանակ ներկայացված սցենարին : Իսկ ընդունված պարտավորությունները ժամանակին չկատարելու համար «Ռոկ» կինոստուդիայի նկատմամբ կկիրառվի տուգանք:
Նշենք, որ «Երմակի գանձը» ֆիլմի համար այս կինոստուդիան ստացել էր 35 մլն ռուբլի: