Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեռլինալե 67-ում հաղթել է հունգարացի կինոռեժիսորի ֆիլմը

02.20.2017

Շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին կայացավ Բեռլինի 67-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է փառատոնի պաշտոնական կայքը, որտեղ տեղ է գտել նաև մրցանակի արժանացած ֆիլմերի և դրանց հեղինակների մասին տեղեկատվությունը:

Գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը» շնորհվել է հունգարացի ռեժիսոր Իլդիլո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» կինոնկարին:

Կարճամետրաժ ֆիլմերից նման բարձրագույն մրցանակը շնորհվել է ռեժիսոր և սցենարիստ Դիեգո Կոստա Ամարանտեի «Փոքրիկ քաղաքը» ֆիլմին:

Ֆին ռեժիսոր Ակի Կաուրիսմյակիի «Հույսի հակառակ կողմում» լիամետրաժ կինոնկարին բաժին է հասել Բեռլինալեի «Արծաթե արջ»: Ի դեպ լեգենդար ֆին ռեժիսորը այս փառատոնում կայացած մամլո ասուլիսներից մեկում հայտարարել է, որ ինքը հրաժեշտ է տալիս ռեժիսորական գործունեությանը և անցնում է հանգստի:

Բեռլինյան փառատոնի ժյուրին իր կողմից «Գրան-փրին» շնորհեց ռեժիսոր Ալեն Գոմիսի «Ֆելիսիտե» ֆիլմին, որի գործողությունները կատարվում են Կոնգոյի մայրաքաղաք Քինշասայում: Ֆիլմի սյուժեն այն մասին է, որ հայտնի մի երգչուհի աղետի ենթարկված իր որդու կյանքը փրկելու համար պետք է հավաքի իր երկրում մեծ գումար համարվող 600 դոլար: Սակայն նրան ոչ մեկը օգնության ձեռք չի մեկնում:
    Դիտվել է 382 անգամ