Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշանավոր ռեժիսորը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար

02.21.2017

Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի հրամանով նշանակվել է Կինոդերասանի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Մենք բոլորս Միխալկովին գիտենք որպես հիանալի դերասան, որպես մեծ ռեժիսոր, սակայն այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է այս վարպետը ինքնահաստատվում նաև թատերական արվեստի հարթակներում,- ասել է քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին:

Ասենք, որ մինչ այս նշանակումը Միխալկովի ջանքերով հիմնադրվել և հաջող գործունեություն է ծավալում շատ կարճ ժամանակում արդեն զգալի ձեռքբերումներ արձանագրած Կինեմատոգրաֆիայի և թատերական արվեստի ակադեմիան:

Նիկիտա Միխալկովը 71 տարեկան է:


Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Միխալկով
    Դիտվել է 417 անգամ