Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշանավոր արտիստի առաջին գիրքը գրամեքենաների մասին է

02.22.2017

Հոլլիվուդյան հայտնի կինոաստղ Թոմ Հենքսը, որը իր դերասանական կարիերայի ընթացքում խաղացել է ամենատարբեր մասնագիտության տեր հերոսների, իր համար գտել է նոր կերպար, բայց այս անգամ իրական կյանքում՝ նա շուտով հանրությանը կներկայացնի իր հեղինակած առաջին գիրքը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «hollywoodreporter.com»-ին:

Գիրքը կազմված է 17 պատմվածքներից, որոնց պատումները գրամեքենաների մասին են: Ի դեպ, Թոմ Հենքսը գրամեքենաների պատկառելի հավաքածո ունի (Այն կազմված է 100 միավորից), որը ձևավորվել է տարիների ընթացքում:

Հենքսը, ում 60-ամյակը լրացել է 2015թ.-ին, խոստովանել է, որ որտեղ էլ նկարահանումների նպատակով հայտնվել է, միևնույնն է, ինքը ազատ ժամանակ նաև գրել է: «Ես գրել եմ հանգստանալիս, ինքնաթիռների մեջ, իմ տանը, գրասենյակում: Երբ ես էի կազմում իմ գրաֆիկը, ապա գրում էի առավոտյան՝ ժամը 9-ից մինչև 13:00-ն»,- ասել է նա:

Գրքի հրատարակիչ Սոննի Մեհթան Թոմ Հենքսի գրական այս փորձը գնահատել է որպես «Լուրջ դեբյուտ» և նշել հեղինակի հումորի զգացումը և մարդկային վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ:

Ասենք, որ նշանավոր արտիստը գրականությամբ լրջորեն սկսել է զբաղվել մի քանի տարի առաջ: Հաշվարկն արվում է այն օրից, երբ «New Yorker» պարբերականում լուս տեսավ նրա մի պատմվածքը 4 բարեկամների մասին, որոնք ճամփորդում էին լուսնի շուրջը:
    Դիտվել է 303 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869