Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարդու բնույթը, ինչ-որ առումով, համառորեն մնում հիմարության մակարդակում

02.24.2017

Նյու Յորքում, Բրոդվեյի թատերական հարթակներում բարձրացվում է է գաղթականության թեման: Այդ նպատակով որոշ թատրոններում բեմադրիչները գրական հենք են փնտրում անցյալի հեղինակների գործերում: Օրինակ, Մետրոպոլիտեն թատրոնում այդ թեմայի անդրադարձը ներկայացման է վերածվել 19-րդ դարի հեղինակ Ավգուստին Դեյի «Լի, Մերժվածը» պիեսի ժամանակակից մեկնաբանության մեջ:

«Փոքր ինչ փոշի կա «Լի, Մերժվածը» պիեսի երկխոսություննրի մեջ, սակայն Մետրոպոլիտեն թատրոնը 1862 թվականի այդ բեմախաղը փայլուն է վեր հանում»,- մեջբերում է «nytimes.com»-ի մեկնաբան Քեն Յավորվոսկու գնահատականը «taglur.am»-ը:

Ներկայացումը անդրադառնում է 18-րդ դարի Ավստրիական գյուղում երկու երիտասարդների՝ Ռուդոլֆի և Լիի սիրո պատմությանը: Ռուդոլֆը գյուղապետի որդին է, իսկ Լին ճանապարհորդ աղջիկ: Թեև երիտասարդը սիրահարվում է նրան, սակայն նրանց ճակատագիրը մեծ փորձության առաջ է հայտնվում, քանի որ Լին հրեուհի է: Բանն այն է, որ ժամանակի գործող օրենքներով հրեաներն իրավունք չունեին բնակություն հաստատել այդ հողերում:

Թեև ներկայացման մեջ հնչում են խոր և զգացմունքային երկխոսություններ և մենախոսություններ, սակայն այս դեպքում 19-րդ դարի հեղինակը առաջ է քաշում հանդուրժողականութնան մի շարք գաղափարներ, դրանով իսկ պատումը բարձրացնելով իր ժամանակաշրջանին բնորոշ մարդկանց վերաբերմունքից ու օրենքներից մեկ աստիճան վեր:

Հանդիսատեսներից ոմանց կարծիքով բրոդվեյան ներկայացումն ասես բացում է մի պատուհան, որտեղից երևում է, թե որքան է փոխվել թատրոնը, և որքան է մարդու բնույթը, ինչ-որ առումով, համառորեն մնում հիմարության մակարդակում:
    Դիտվել է 111 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ