Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարձրացնում են թատրոնների տեխնիկական աշխատողների որակավորումը

02.28.2017


Ռուսաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Մոսկվայում հունիսի 6-ին կմեկնարկի «Թատերական մասնագիտական տեխնիկական ուսումնարան» նախագիծը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ կրթական նախագիծը նպատակ է հետապնդում բարձրացնել թատրոնի տեխնիկական աշխատողների մասնագիտական որակավորումը:

ՌԴ թատերական գործիչների միությունը առաջին անգամ «Թատերական մասնագիտական տեխնիկական ուսումնարան» է բացել 2016թ.-ին, որի պարապմունքներին մասնակցել են բեմադրական մասի վարիչներ, նկարիչներ, թատրոնների տեխնիկական տնօրեններ և թատրոնի սպասարկման բնագավառի այլ մասնագետներ: Բացի այդ, մի փոքր ավելի ուշ, այդ նպատակով կազմակերպվել է նաև «Իրական պրակտիկա» անունով կարճեցված դասընթաց, որը հիմնականում կարողություններ է փոխանցել թատերական լույսի և ձայնի ոլորտներն սպասարկող մասնագետներին: Այն վարել են համաշխարհային թատրոնի տեխնիկական ոլորտի հայտնի մասնագետ Ռոբերտ Ուիլսոնի թիմի անդամները:

Այս տարի «Թատերական մասնագիտական տեխնիկական ուսումնարան»-ը կգործի հունիսի 6-ից 22-ը:

Ասենք, որ նախագծին կմասնակցեն միայն Ռուսաստանում գործող թատրոնների համապատասխան աշխատակիցները: Առաջիկայում նման հնարավորություն են ունենալու մոսկվացի 5 և տարածաշրջանների թատրոններից ժամանած 17 մասնագետներ:
    Դիտվել է 189 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393>>հաջորդ