Կցուցադրվեն ֆիլմեր, որոնք պարունակում են կարոտաբաղձության երանգ03.07.2017
Մարտի 8-ի առթիվ անվճար կինոդիտումների ընդարձակ ծրագիր են պլանավորել Ռուսաստանի մայրաքաղաքի կինոթատրոնները: Սիրո թեման և կանանց կյանքի տարբեր խնդիրներ շոշափող ֆիլմերը նաև իրենց մեջ պարունակում են կարոտաբաղձության երանգ, քանի որ այդ օրը հիմնականում սպիտակ էկրաններին կհայտնվեն խորհրդային ժամանակներում հանդիսատեսների կողմից ընդունված ֆիլմեր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mos.ru»-ին:
Այս նախաձեռնությունը «Մոսկովսկոյե կինո» կինոթատրոնների ցանցինն է, որը անվճար դիտումներ կանցկացնի նաև փոքրիկ հանդիսատեսների համար: Նրանց էլ կցուցադրվեն խորհրդային արտադրության մուլտֆիլմեր:
Ընդհանուր առմամբ այս ակցիային կմասնակցեն 10 կինոթատրոն: Այդ մասին տեղեկացնում է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի պաշտոնական կայքը: