Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տուգանել են ռուսերեն լեզվով ելույթ ունենալու համար

03.09.2017

Լատվիայի պետական լեզվի կենտրոնը մեղադրել է այդ երկրի Վենտսպիլս քաղաքի ղեկավար Այվարս Լեմբերգսին լեզվի օրենքը խախտելու մեջ: Այդ փաստը կենտրոնն արձանագրել է տեղի «Յուրաս Վարտայի» և Ռիգայի Չեխովի անվան ռուսական թատրոնների միջև համագործակցության մասին պայմանագրի հանդիսավոր ստորագրության արարողության ժամանակ, երբ Լեմբերգսը հյուրերին ողջունել է ռուսերեն լեզվով: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ավելի ուշ քաղաքապետը դահլիճում հավաքվածներին ռուսերենով դիմելը բացատրել է այն հանգամանքով, որ այդ միջոցառմանը ներկա եղողները, որ եկել են «Նռնաքարե ապարանջան» ներկայացումը դիտելու, մեծամասամբ եղել են ռուսախոսներ: Միջոցառման կազմակերպիչը բացատրել է, որ իրենք հնարավորություն են ունեցել ներկայացման համար համապատասխան սուբտիտրերով թարգմանված տեքստը նախապատրաստել, սակայն չեն կարողացել այդ նույն գործողությունն օրենքի պահանջին համապատասդխան իրականացնել քաղաքապետի ելույթի ժամանակ, քանի որ նա խոսել է ինքնաբուխ:

Լատվիայի օրենսդրությամբ լեզվի մասին օրենքն այդ ձևով խախտելու հոդվածը նախատեսում է 35-70 եվրոյի տուգանք:

Լատվիայում պետական լեզուն լատիշերենն է:

Ասենք, որ այս երկրում, ըստ REGNUM գործակալության, բնակչության մոտ 40 տոկոսը իր համար մայրենի լեզու է ընդունում ռուսերենը, թեև էթնիկ ռուսների թիվը կազմում է Լատվիայի բնակչության 27 տոկոսը:
    Դիտվել է 810 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ