Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գնում էին ներկայացում դիտելու այս ու այն կողմ արձակվող հրացանային կրակի միջով

03.09.2017

Այսօր «Ռոսիյսկայա գազետա» պարբերականի կայքի միջոցով Սանկտ-Պետերբուրգի համացանցով կհեռարձակի Ալեքսանդրինյան թատրոնում վերականգնված և ռուսական թատրոնի պատմության մեջ լեգենդարի համբավ ստացած «Դիմակահանդես» ներկայացումը, որը 100 տարի առաջ բեմադրել է լեգենդար թատերական նորարար Վսեվոլոդ Մեյերհոլդը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Այդ բեմադրությունը առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1917թ.-ի փետրվարին՝ Ալեքսանդրինյան թատրոնի բեմում:

Ռուսական թատրոնի տարեգրության մեջ պահպանվել են վկայություններ, որ քաղաքականապես խառը այդ օրերին կանայք թատրոն էին եկել բաց ուսերով շքեղ հագուստներ հագած և ադամանդե թանկարժեք զարդերով, թեև արդեն փողոցներում կրակում էին և սկսվել էր հեղափոխությունը:

Սակայն երկու պատմական ժամանակաշրջանների սահմանագծին հայտնվելն անգամ թատերասերների համար չէր կարողացել թատրոն գնալու խոչընդոտի վերածվել:

Մեյերհոլդի «Դիմակահանդեսը» պատմության մեջ մտավ ոչ միայն որպես մեծ բեմական ստեղծագործություն, որը դիտելու համար մարդիկ ուղղակի իմաստով անցնում էին այս ու այն կողմ արձակվող հրացանային կրակի միջով, ոչ միայն այն հանգամանքով, որ դարձավ ռուսական թատրոնում երբևէ բեմադրված ամենաթանկ բեմադրությունը, այլ նաև այն բանով, որ պատմական հետևանքներով մեյերհոլդյան »Դիմակահանդեսը» դուրս եկավ թատերական իրադարձության շրջանակներից և դարձավ ռուսական պատմության ողբերգական բեկման գեղարվեստական արտացոլումը:

Այս ներկայացման պրեմիերայից 100 տարի անց Ալեքսանդրինյան թատրոնը պատրաստում է հոբելյանական ծրագիր, որը կներկայացվի ինչպես Սանկտ-Պետերբուրգի, այնպես էլ այլ քաղաքների թատերասերների:

Այսօր նաև համացանցով հեռարձակվելիք ներկայացումը, որի առանձին հատվածներ վերականգնել է Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեակավար Վալերի Ֆոկինը, հնարավորություն ունի ընդգրկելու առավել մեծ լսարան: Եվ հենց այս ձևաչափով էլ կցուցադրվի նաև Մեյերհոլդի նշանավոր բեմադրության մասին առավել սպառիչ տեղեկություններ ներկայացնող «Մեյերհոլդի հետքերով» վավերագրական ֆիլմը:
    Դիտվել է 835 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ