Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շքեղ շոուն ընդունում է որպես մարտահրավեր

03.14.2017

Ձևավոր չմշկասահքի ռուսաստանցի հայտնի մասնագետ Իլյա Ավերբուխի պրոդյուսերական ընկերությունը նախապատրաստվում է բեմադրել «Ռոմեո և Ջուլիտ», որի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2017 թ.-ի հուլիսի 1-ին՝ Սոչի քաղաքում: Շատ փորձագետներ ենթադրում են, որ այդ ներկայացումն իր դիտարժանությամբ կարող դառնալ, անգամ, Cirque du Soleil հայտնի կրկեսի բեմադրություններին համարժեք երևույթ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Սոչիում 3 տարվա ընթացքում մինչ այս 250 ներկայացում պատրաստած Ավերբուխը հատկապես շեշտել է, որ ինքն այս տարի Ռուսաստանի օլիմպիական մայրաքաղաքում կանադական կրկեսի կայանալիք հերթական շքեղ շոուն ընդունում է որպես մարտահրավեր:

Հիմնականում Ձմեռային օլիմպիական խաղերի հաղթողներից ձևավորված խմբի ղեկավարը նշել է. «Սպորտում մեզ սովորեցրել են միշտ պայքարել և գնալ մինչև վերջ: Ես վստահ եմ, որ ռուսական շոուն կարող է ավելի լավը և դիտարժան լինել, քան արևմտյանները և մենք կձգտենք դա ապացուցել»:

Ի տարբերություն դասական թատերական և բալետային բեմադրությունների, սահադաշտային «Ռոմեոն և Ջուլիետը» լիովին «կվերահրատարակվի»: Կազմակերպիչները խոստացել են հանդիսատեսին զարմացնել նաև շեքսպիրյան ողբերգության ավարտի իրենց անսպասելի մեկնությամբ:

Շոուին կմասնակցի ավելի քան 100 մարդ, այդ թվում կրկեսային դերասաններ, հայտնի մյուզիքլների վոկալիստներ, սառցե բալետը, ստեղծագործական և տեխնիկական խմբերը:
    Դիտվել է 646 անգամ