Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջնադարյան թեման հարմարեցվել է 20-ականների սիցիլիական մաֆիային

03.20.2017


Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի Նոր բեմում հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացվել Ջուզեպպե Վերդիի մասշտաբային և քիչ կատարվող գործերից մեկը՝ «Սիցիլիական երեկույթը» օպերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս օպերան գրելիս կոմպոզիտորը առաջնորդվել է Փարիզի «Դրանդ օպերայի» նախանշած պայմաններով, որոնց համաձայն այն պետք է լիներ 5 պատկերանոց պատմական իրադարձություն, ունենար բալետային դիվերտիսմենտ, իսկ գլխավոր դերում պիտի լիներ ժողովուրդը: Իտալացի կոմպոզիտորը թեման վերցրել է միջնադարյան ժամանակաշրջանից և անդրադարձել 1282 թ.-ին Սիցիլիայում բռնկված ապստամբությանը, որն ավարտվել է ֆրանսիացի նվաճողների լուծի թոթափմամբ:

Մարինյան թատրոնում ներկայացումը բեմադրվել հոլլիվուդյան շքեղությամբ: Գործողությունները միջնադարյան Իտալիայից տեղափոխվել է Նյու-Յորք՝ 20-ական թվականներ, չոր օրենքի ժամանակներ, երբ ծաղկում էր սիցիլիական մաֆիան:

«Ես կարևորել եմ հանդիսասրահին գործողությունների տիրույթ ներգրավելը,նրան նույն ապրումներով վարակելը: 13-րդ դարի սիցիլիական ապստամբության խճճված պատումը քչերին է հայտնի, իսկ հղումները այնպիսի ֆիլմերին, ինչպիսիք են «Կնքահայրը» կամ «Մի անգամ ամերիկայում» կինոնկարները, ավելի հասկանալի դարձրին կերպարների փոխհարաբերությունները»,- ասել է օպերայի բեմադրող ռեժիսոր, հրավիրյալ ֆրանսիացի մասնագետ Առնո Բերնարը:

Ի դեպ օպերայի հրավիրյալ մասնակիցներից է նաև Շվեյցարիայից ժամանած երգիչ Միհրան Աղաջանյանը, որը հանդես է գալու Արրիգոյի դերակատարմամբ: Միհրանը 24 տարեկան է, ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան, Ելենա Օբրազցովայի անվան օպերային երգիչների մրցույթի հաղթող է, մասնակցել է Պլասիդո Դոնինգոյի Լոս Անջելոսում անցկացված ծրագրին:
    Դիտվել է 825 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ