Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Ասիական կինոյի թագուհին

03.21.2017


Հոնկոնգում, 92 տարեկան հասակում մահացել է չին դերասանուհի Լի Լիհուան: Այդ մասին «Variety» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:

Լիհուան «Shaw Brothers» կինոընկերության այն դերասանուհիներից մեկն էր, ում շնորհվել էր «Ասիական կինոյի թագուհի» պատվավոր կոչումը: Ընդ որում նա համարվում էր նրանցից ավագը, այսինքն՝ «թագավորող թագուհի:

Դերասանուհին նաև իր անթառամ երիտասարդ մնալու հատկության շնորհիվ զարմացրել էր շատերին և ստացել էր «Հավերժ կանաչ ծառ» մականունը:

1930 թթ-երին նա արդեն համարվում էր Շանհայի կինեմատոգրաֆիայի ոսկեդարի վերջին նոր դերասանուհիներից մեկը, իսկ քիչ ավելի հետո չինական առաջին արտիստուհի, որը Հոլլիվուդում նկարահանվելու հրավեր է ստացել:

Լիհուան նկարահանվել է ավելի քան 100 կինոնկարներում, այդ թվում «Մեծ հարճը», «Ու Ցզեթյան կայսրուհին», Լի Հանի ճակատագիրը», Սի Շիի վտանգավոր գեղեցկությունը», «Չինացի տիկնիկը» և այլն:

Վերջին ֆիլմը որտեղ նկարահանվել է արտիստուհին «Նոր երազ կարմիր առանձնատանը» կինոնկարն է:
    Դիտվել է 375 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169