Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եվրատեսիլ-2017->-ին Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը հարցականի տակ է

03.22.2017


Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ «Եվրատեսիլի» Հայաստանի մասնակից Արծվիկ Հարությունյանին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կստուգի այդ երկրում միգրացիայի մասին օրենսդրության խախտման հանգամանքով: Նրա ասելով եթե երգչուհին եղել է Ղրիմում, ապա նրա նկատմամբ կընդունվի «առանձին որոշում»: Այդ մասին «life.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բանն այն է, որ հատուկ ծառայություններն ավելի վաղ որոշում են կայացրել արգելել Ուկրաինայի տարածք Ռուսաստանի Եվրատեսիլ մրցույթի մասնակից Յուլիա Սամոյլովայի մուտքը: Մուտքի թույլտվության արգելքի համար հիմք է ծառայել նրա Ղրիմում լինելու հանգամանքը:

Գերաշչենկոն նշել է, որ չի կարելի այդ հիմքով պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի ներկայացուցիչին, իսկ նույն տարածք գնացած մեկ այլ կատարողի նկատմամբ այլ վերաբերմունք ցուցադրել:

Հիշեցնենք , որ Արծվիկ Հարությունյանը «Եվրատեսիլ-2017-ում» ներկայացնելու է Հայաստանը՝ «Fly With Me» երգի կատարմամբ:
    Դիտվել է 320 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168