Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կկատարեն 1720-ական քայլ և կբարձրանան թատրոնի ամենաբարձր տեղը

03.22.2017


Մոսկվայում, Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնը շուտով իր հանդիսատեսներին կներկայացնի նոր՝ «Աստղ թատրոն» ներկայացումը: Այս նոր բեմադրությունն առանձնանում է այն բանով, որ կներկայացվի նոր՝ «Սինեմոուշն» ժանրով: Այս նոր ուղղությունը հնարավորություն է տալիս, որպեսզի հանդիսատեսն ամբողջովին մխրճվի ժամանակաշրջանի մթնոլորտի մեջ:

Ներկայացման պրեմիերան կկայանա մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը: Այն անդրադառնում է Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի անցած պատմությանը և ներկայացվում է թատրոնի շենքի միջոցով:

Գործողությունն սկսվում է սպասասրահում՝ թատրոնի բացման առաջին օրվա ՝ 1940թ.-ի սեպտեմբերի 14-ի նկարագրությամբ: Այստեղից հանդիսատեսները դահլիճներով,միջանցքներով ու անդրկուլիսներով կկատարեն 1720-ական քայլ, կբարձրանան թատրոնի ամենաբարձր տեղը՝ դրանք աստիճաններ են, որտեղ, սովորաբար, հանդիսատեսները չեն լինում, այնուհետև կիջնեն թատրոնի ամենաառեղծվածային տեղերից մեկը՝ շենքի ստորգետնյա լաբիրինթոս:

Այստեղ նրանք պատկերացում կկազմեն, թե ինչպես է կառուցվել թատրոնի շենքի աստղաձև հիմքը, ինչպես է հսկայական այդ կառույցը վախեցրել դերասաններին, ինչպես են նախապատրաստվել լեգենդար բեմադրությունները և թե ինչպես են դերասաններից ձևավորվել մարտական խմբեր ու մեկնել Հայրենական պատերազմի ռազմաճակատներ:

Բացի այդ բեմում կներկայացվեն մարտի տեսարաններ, ականակիր մարտական տեխնիկա և թե ինչպես են խոպան հողերը դարձել բարիք տվող դաշտեր: Հանդիսատեսի առաջ, պատմական հագ ու կապով կկայանա անցյալի բեմական հերոսների մի իսկական շքերթ:

Ասենք, որ այս մասշտաբային գործը հեղինակել է Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն երեք ռեժիսորներից կազմված խումբը:
    Դիտվել է 792 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ