Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոք-ն-ռոլի հիմնադրի նոր ալբոմի ձայնագրություններից մեկը համացանցում է

03.23.2017


YouTube հոսթինգում վերջերս տեղադրվել ամերիկացի լեգենդար երաժիշտ Չաք Բերրիի Big Boys ստեղծագործությունը, որը տեղ է գտել նրա հետմահու «Chuck» խորագրով ձայնապնակում:

Այդ ձայնապնակի թողարկման մասին Չաք Բերրին հայտարարել էր 2016թ.-ի հոկտեմբերին՝ խոստանալով, որ այն երկրպագուներին կներկայացնի 2017թ.-ին: Այն ժամանակ նա նշել էր, որ այդ ձայնապնակը վերջին 38 տարիների ընթացքում իր գործերի առաջին ժողովածուն է, որի ձայնագրությանը մասնակցել են նաև նրա երեխաները՝ Չարլզը և Ինգրիդը:

Չաք Բերրին, որը համարվում է ռոք-ն-ռոլի հիմնադիրը, վախճանվել է անցյալ շաբաթ օրը, 2017թ.-ի մարտի 18-ին 90 տարեկան հասակում: Նրա ամենահայտնի գործերից են Maybellene, Roll Over Beethoven, Memphis, My Ding-a-Ling և Sweet Little Sixteen ստեղծագործությունները:

Նրա Roll Over Beethoven հիթը 1956թ.-ին Rolling Stone հանդեսի վարկածով ճանաչվել է «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերից» 97-րդը:

1986թ.-ին Բերրին առաջներից մեկն էր, որի անունը ընդգրկվեց ռոք-ն-ռոլի փառքի դահլիճում: Այսօր նույն Rolling Stone հանդեսի հարցմամբ նա համարվում է բոլոր ժամանակների 100 լավագույն կատարողներից 5-րդը

Տեսանյութեր

Դիտվել է 365 անգամ