Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոնկարները կթողարկվեն սուբտիտրերով և համառոտագրություններով

03.28.2017



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ազգային ֆիլմարտադրողներին պարտադրում է կինոնկարներում օգտագործել սուբտիտրեր և բովանդակային համառոտագրություններ վատ լսող և տեսնող մարդկանց համար: Այդ մասին տեղեկացնում «taglur.am»-ը՝ հղում անելով «publication.pravo.gov.ru»-ին:

Խոսքը Ռուսաստանում գործող «Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիային պետական աջակցություն ցույց տալու մասին» օրենքում կատարվող փոփոխություններ մտցնելու մասին է:

Ռուսաստանում ազգային են համարվում լիամետրաժ խաղարկային և անիմացիոն այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են պետական ֆինանսավորմամբ:

Բացի այդ պարտավորեցումներից, անհրեժշտ է համարվել նաև ապահովել սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար կինոթատրոններ մտնելու հնարավորությունները:

Օրենսդիրները հույս ունեն, որ այս նոր օրենքները ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հանրային կյանքի մեջ ընդգրկելու հարցում:
    Դիտվել է 655 անգամ