Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Օփ-Արթի հիմնադիր Ջուլիան Սթանչաքը

03.29.2017


ԱՄՆ-ում, Օհայո նահանգի Սեվն Հիլս բնակավայրի իր տանը 88 տարեկան հասակում մահացել է նկարիչ, Օփ-Արթի հիմնադիր Ջուլիան Սթանչաքը: Այդ մասին «Artnet» լրատվական կայքին հղում անելով տեղեկացնում է «lenta.ru»-ն:

Նա արվեստի իր ստեղծած նոր ուղղությունը հանրությանը ներկայացրել է 1964 թ.-ին Optical Paintings ցուցահանդեսում: Դրանից հետո ժամանակակից արվեստի մակարդակներում նրա ներկայացրած աշխատանքները հիշատակվել ԵՆ Օփ-Արթ եզրույթով, որը հիմնականում պատկերները մատուցելիս հենվում է օպտիկական պատրանքների վրա:

Արվեստի այս ուղղությունը համարվում է աբստրակցիոնիզմի ենթատեսակ: Ասենք, որ Ջուլիան Սթանչաքի գործերը ցուցադրվում են այնպիսի հեղինակավոր սրահներում, ինչպիսիք են Նյու-Յորքի ևՍան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի և Մետրոպոլիտեն թանգարանները:

Օփ-Արթի լավագույն ներկայացուցիչներից են նաև Բրիջիդ Ռայլին, Մաուրից Քոռնելիս էշերը և Վիկտոր Վազարելին:
    Դիտվել է 273 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191