Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բեմադրությունը՝ «Gob Squad»» թատերական խմբի

03.30.2017

Բրիտանա-գերմանական «Gob Squad» թատերախումբը Մյունխենում ցուցադրել է ռուս մեծ գրող Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հիման վրա իրականացրած յուրօրինակ բեմադրություն: «Կամերշպիլե» վերնագրով այդ ներկայացումն, ըստ էության ոչ թե վերապատմում է հանրահայտ վեպի սյուժեն կամ դրա առանձին հատվածներ, այլ հանդիսատեսին տեղափոխում է արվեստների ինչ-որ մի սրահ և սկսում «խոհանոցային զրույց»՝ ճիշտ ինչպես Աննա Պավլովնա Շերերի սալոնում, որտեղ մտորում են ժամանակակից և Լև Տոլստոյի վեպում նկարագրված պատերազմի և խաղաղության մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բեմի առջև դրված են սեղաններ, որոնց մոտ տեղի է ունենում զուգագուլպաներ ու հնաոճ շրջազգեստներ հագած դերասանների ու մի քանի հանդիսատեսների զրույցը, որոնց ներկայացումից առաջ խնդրել էին սպասել նախասրահում: Հանդիսատեսների հետ զրույցը հեռարձակվում է հանդիսասրահում հավաքվածների համար՝ բեմի երկու կողմերում դրված էկրանների միջոցով:

«Տոլստոյը 150 տարի առաջ գրել է լայնակտավ վեպ, որով ձգտել է հասկանալ պատմության ֆենոմենը և հեռանկարը,- ներկայացնում է Մյունխենի թատրոնի պաշտոնական կայքը:- Երեկոյի ընթացքում մենք կհրավիրենք մեր հանդիսատեսին վեպի շրջանակներից շատ հեռացող պատմական դեմքերի անվերջանալի շքերթի»:

Բեմ են դուրս գալիս նույնիսկ Լենինն ու Մերիլին Մոնրոն և, անշուշտ, ժամանակակից քաղաքական բազմաթիվ գործիչներ:

«Մեր ներկայացման խնդիրն է օգտվելով բեմական միջոցներից, հարցեր բարձրացնել կոնֆլիկտի էության և սկզբնական պատճառների մասին, նաև այնպիսի թեմայի շուրջ, թե ինչ է ազատությունը, արտոնությունը, անվտանգությունը, ինչ դեր ունի անհատականությունը և ինչպիսին են նրա հարաբերությունները կոլեկտիվի հետ,- բացատրում են ներկայացման հեղինակները: - Մենք ցանկանում էինք ժամանակակից իրականության մեջ բարձրացնել Տոլստոյի կողմից վեպում առաջ քաշված հարցերը, թե ինչպես ապրել առաքինությամբ՝ ոչ առաքինի աշխարհում, ինչպես հարաբերել մեր խաղաղ ապրելակերպը հարևանությամբ գոյություն ունեցող վշտի և քահոսի հետ»:

Նշենք, որ «Gob Squad» թատերախմբում չկա ռեժիսորների ու դերասանների բաժանարար գիծ: Բոլոր ներկայացումները հանդիսանում են կոլլեկտիվ ստեղծագործության արդյունք: Ազդագրերում այդ հանգամանքը հենց այդպես էլ նշվում է. «Բեմադրությունը՝ «Gob Squad»-ի»
    Դիտվել է 857 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ