Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս. Յոհանսոնը. «Մարդիկ դադարում են հարցեր տալ իրենց ու աշխարհին»

03.30.2017

«Ես վերջին ներկայացուցիչն եմ այն սերնդի, որի մանկությոան ժամանակ համացանցը դեռ չկար: Եվ ինձ համար, իրոք, դժվար է պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում ցանկացած տեղեկատվության մատչելիության պայմաններում, ոչ իրական աշխարհի մեջ մեծանալը: Այդ մասին հոլլիվուդյան աստղ Սքարլեթ Յոհանսոնի խոսքերը փոխանակում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Այլևս ոչինչ պետք չէ փնտրել: Ամեն ինչ, առանց այն էլ, քո ձեռքի տակ է: Բավակ է միայն մատդ շարժես»,- ասել է դերասանուհին և ընդգծել, որ իրեն թվում է, որ տեղեկատվության այդ մատչելիության պատճառով «մարդիկ դադարում են հարցեր տալ իրենց ու աշխարհին»:

Նրա կարծիքով մարդիկ կորցրել են դիտողունակ լինելու հատկությունը:

Յոհանսոնը խոստովանում է, որ այդ ամենը ինքը փորձում է ընկալել որպես գոյություն ունեցող փաստ, թեև իր համար տարօրինակ է թվում, որ աշխարհն այդպիսին է դարձել:

«Այնուամենայկնիվ, - ասել է նա,- ես զուգահեռ աշխարհից եմ»:

Այսօր աշխարհի ավելի քան 50 երկրներում մեկնարկել է «Սաղավարտակիր ուրվականը» հոլլիվուդյան նոր ֆանտաստիկ կինոնկարի ցուցադրությունը, որում Սքարլեթ Յոհանսոնը կատարում է կենսաբանական ռոբոտ դեդեկտիվի կենտրոնական դերը:
    Դիտվել է 372 անգամ