Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը կդադարի վախենալ ձանձրալի լինելուց

03.31.2017

Ապագայում թատրոնը չի վախենա լինել ձանձրալի, կարծում է « Ֆոմենկոյի արվեստանոց»-ի ռեժիսոր Իվան Պոպովսկին: Այդ մասին նա արտահայտվել է Մոսկվայում անցած կիրակի կայացած մշակութային ֆորումի ժամանակ:
Զրույցը, որն աչքի է ընկել թեմատիկ բազմազանությամբ, այդ թվում նաև այնպիսի հարցադրումներով ինչպիսիք են «Ի՞նչպես դեպի թատրոն հրավիրել երիտասարդ հանդիսատեսներին»,, «Պե՞տք է արդյոք թատրոնը օպերատիվորեն արձագանքի հասարակական իրադարձություններին», «Կանհետանա՞ արդյոք թատրոնից գեղարվեստական ղեկավարի պաշտոնը» և այլն:

«Զագրեբում ես բեմադրում էի «Ապուշը»: Ինձ համար սոսկալի դժվար էր: Կարծես թե ես աշխատում էի օրը 24 ժամ: Եվ հանկարծ մի դերասանուհի ասում է. «Գնա կինո»: Եվ անվանում է ֆիլմը: «Դա ձանձրալի կլինի, բայց դու չհեռանաս»: Ես չգիտեմ ինչու՞ ենթարկվեցի ու գնացի, թեև դրա համար բոլորովին ժամանակ չունեի:

Նստեցի: Չափազանց երկար ֆիլմ էր: Շատ երկար կադրեր. Պատուհան, դաշտ, ինչ –որ բան է այնտեղ ծածանվում... Այնպիսի զգացում էր, կարծես օպերատորն անջատել էր տեսախցիկը, մոռացել էր այն և հեռացել: Բայց գիտեք, ես վաղուց ինձ այդքան ժամանակ չէի նվիրել: Ես հասցրեցի մտածել ամեն ինչի մասին. կյանքիս, ընտանիքիս մասին ... Դա իսկական խորասուզում էր: Այսպես, ինձ թվում է, հեռու չէ այն պահը, երբ թատրոնը կդադարի վախենալ ձանձրալի լինելուց, որովհետև միայն այն մարդկանց կտա ինքն իր հետ միայնակ մնալու հնարավորություն:

Մնացած ամբողջ կյանքի ռիթմը հնարավորություն չի տա մեկ րոպե անգամ մնալ սեփական մտքերի հետ:» ,- կիսել է իր անձնական փորձը ներկաների հետ Իվան Պոպովսկին:

Իսկ « Ֆոմենկոյի արվեստանոց»-ի գեղարվեստական ղեկավար Եվգենի Կամենկովիչը կարծիք է հայտնել, որ ապագայում, ինչպես և անցյալում, ներկայացումները կխաղան բաց երկնքի տակ:

«Ես կարծում եմ, որ թատրոնը լավ իմաստով կվերադառնա ետ: Դա կլինի հին հունական ամֆիթատրոնի պես մի բան, անպայման մաքուր օդում: Բայց այն մեծ չի լինի: Դերասանները կաշխատեն առանց միկրոֆոնի: Ես ափսոսում եմ լույսի նկարչի արվեստը, բայց չգիտեմ, թե այն արդյոք կպահպանվի՞: Իսկ եթե առանց կատակի, ապա կարծում եմ, որ թատրոնը կդառնա շատ ավելի կամերային: Տեսեք, վերադարձել է չէ՞ վինիլային ձայնապնակների արտադրությունը: Սկզբում ոչնչացրեցին, իսկ հետո հասկացան, որ դրանք համեմատելի չեն որևէ բանի հետ, ինչպես և թղթե գրքեր կարդալը: Թատրոնը կհարազատանա ինչպես հիանալի գիրքը»,- Ենթադրել է Եվգենի Կամենկովիչը:

Հետաքրքիր տեսակետ է արտահայտել նաև Պուշկինի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Պիսարյովը: Նրա կարծիքով էլ թատրոնը կփոխվի ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Ըստ նրա այդ երևույթը լավ է և հարկավոր է: Իսկ ինչ վերաբերում է բովանդակությունը, ապա այն առանձնապես չի փոխվի: Որպես օրինակ նա հիշել է Ռիմաս Տումինասի բեմադրած «Էդիպոս Արքան», որը կրկին հուզում է, չնայած գրվել է շատ վաղուց: Ըստ նրա, էլի դեռ շատ ժամանակներ կանցնեն, սակայն, առանձնապես նոր թեմաներ ի հայտ չեն գա:
    Դիտվել է 827 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ