Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հակոբ Ղազանչյան. «Ամեն կերպ զարգացնում ենք Երևանը ու մարզերը թողնում ենք բարձիթողի»

10.18.2013

Հայկական մամուլը թատրոնի մասին - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (ՀԹԳՄ) Հակոբ Ղազանչյանը հոկտեմբերի 16-ին «iravunk.com»-ին տված հարցազրույցում խոսելով հանրապետության մարզերում տիրող իրավիճակի մասին ասել է, որ Երևանից դուրս գտնվող թատրոններում «… խնդիրն այն է, որ տնօրենները գեղարվեստական ղեկավար բառը լսելիս» քիչ է մնում «ինֆարկտ» ստանան: Առանց կոնկրետ անուններ տալու Ղազանչյանն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ մարզային թատրոններ կան, որոնցում ասում են. «… մենք մերոնցով լավ է, հարմարված ենք, դրսից մարդ պետք չի»:

Այդ առումով նա առանձնացրել է հատկապես առանց գեղարվեստական ղեկավարի մնացած Կապանի և անորոշության մատնված Գավառի թատրոնները: ՀԹԳՄ նախագահը նույնիսկ ընդգծում է, որ, տեղեկատվություն չունեն, թե ինչով են այնտեղ զբաղված:

Ղազանչյանը նաև նշում է, որ Կապանում «…թատրոնի հրաշալի շենք կա, որի կառուցումը և վերանորոգման ավարտը ամբողջությամբ կապված էր ինձ հետ, ես դարձել էի այդ շենքի պրարաբը, շաբաթ էր լինում 3 անգամ գնում, գալիս էի»:

ՀԹԳՄ նախագահը մաղթանք-ցանկություն է հայտնում, որ Կապանում «… այնպիսի ներկայացումներ բեմադրվեն, որոնք պարբերաբար կբերվեն Երևան» նաև կներկայացվեն կազմակերպվող տարբեր փառատոների ժամանակ:

Ըստ Ղազանչյանի, մարզերում և քաղաքներում մշակույթի այդ օջախների կեցությունը և գործունեությունը շատ բանով կախված է մարզպետներից և քաղաքապետերից: «Եթե նրանք պարբերաբար հետաքրքրվեն, ցավան իրենց մարզի թատրոնի համար, լավ թատրոն կունենան»:

Հարցազրույցում խոսք է գնում նաև Ստեփանակերտի Վ. Փափազյանի և Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնների մասին:

Արցախի կենտրոնական թատրոնի շենքային անմխիթար վիճակի մասին խոսելով` Ղազանչյանը խոսքն ուղղում է ղարաբաղցի գործարարներին, ովքեր «…տարբեր հուշարձաններ ու շինություններ են կառուցում` իրենց անունն են անմահացնում», սակայն անտեսել են «մշակույթի գլխավոր օջախ» թատրոնի վերանորոգման հարցը:

Իսկ ինչ վերաբերում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան նշանավոր և ավանդույթներով հարուստ թատրոնին, ապա այն «կանգնած է», իսկ շենքը գտնվում է վթարային վիճակում:

ՀԹԳՄ նախագահը ցավով արձանագրում է, որ «20 տարուց ավելի է ամեն կերպ զարգացնում ենք Երևանը ու մարզերը թողնում ենք բարձիթողի»

    Դիտվել է 686 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378>>հաջորդ