Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շատերն այսօր էլ օգտվում են մեծ կինոռեժիսորի կերպարային համակարգերից

04.04.2017

Ռուսական դասական կինեմատոգրաֆիայի խոշորագույն դեմքերից մեկի, Անդրեյ Տարկովսկու նկարահանած «Իվանի մանկությունը» ֆիլմը իրական դրամատիկական պատմություն է, որը հասկանալի է յուրաքանչյուր հանդիսատեսի: Այսպես է բնորոշել հայտնի դասական ֆիլմը այսօր ռուսական կինոարդյունաբերության մեջ արդեն իր ներկայությունը հաստատած ազգությամբ հայ, երիտասարդ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Շատերը գիտեն արթհաուսին իմ յուրահատուկ մոտեցումների մասին և չգիտես ինչու վստահ են, որ ես բացասաբար եմ վերաբերում Տարկովսկու ստեղծագործությանը - նշել է 35-ամյա կինեմատոգրաֆիստը և ենթադրել, որ նման թյուրիմացություն առաջացել է, թերևս այն պատճառով, որ Տարկովսկուն նույնպես շատերը համարում են արթհասուսի հետևորդ:

Սակայն,, իրականում, Սարիկ Անդրեասյանը նշել է որ ինքը Տարկովսկուն համարում է նույնպիսի լեգենդ, ինչպիսիք Էյզենշտեյն ու Կուլեշովն են: «Նարանք փառաբանել են ռուսական կինեմատոգրաֆիան ամբողջ աշխարհում: Մտել են կինոլեզվի բոլոր դասագրքերի մեջ : Եվ մինչև այժմ շատ ժամանակակից ռեժիսորներ օգտվում են մեծ ռեժիսոր Տարկովսկու կերպարային համակարգերից»,- նշել է ազգությամբ հայ ռուսաստանցի կինոռեժիսորը:




Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ սարիկ անդրեասյան
    Դիտվել է 241 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ