Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվգենի Եվտուշենկոն կհուղարկավորվի հայրենիքում

04.04.2017

Ռուս մեծ բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի մարմիը կտեղափոխվի և կհուղարկավորվի հայրենիքում: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Եվտուշենկոյի ընտանիքին մոտ կանգնած Միխայիլ Մորգուլիսը նաև տեղեկացրել է, որ բանաստեղծ հոգեհանգիստը կկայանա ապրիլի 10-ին՝ Պերեդելկինոյի եկեղեցում, իսկ հաջորդ օրը Ռուսաստանի գրողների միության կենտրոնական տանը կկայանա քաղաքացիական հոգեհանգիստը, որից հետո բանաստեղծի մարմինը կհուղարկավորվի Պերեդելկինոյի գերեզմանոցում:

Եվգենի Եվտուշենկոն մահացել է ԱՄՆ-ում՝ ապրիլի 1-ին, կյանքի 85-րդ տարում:
    Դիտվել է 390 անգամ