Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատմություններ, որոնք կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում

04.06.2017

Իրանական կինոն շատերն ընկալում են որպես բավականին փակ, զուգահեռ աշխարհ, որի մասին մեզ շատ քիչ բան է հայտնի: Այնինչ Իրանն ունի հզոր կինոդպրոց, որի տարիքն արդեն բոլորում է իր մեկդարյա զարգացման փուլը: Այդ մասին «dp.ru» կայքի յուրահատուկ հիշեցումը փոխանցում է «taglur.am»-ը:

1990-ական թվականները կարելի համարել իրանական նոր կինոյի ի հայտ գալու շրջափուլի սկզբնավորման ժամանակաշրջան, որը հնարավոր դարձավ հայրենական կինոյի և եվրոպական լավագույն ֆիլմարտադրության ավանդների միավորման արդյունքում: Այսօր արդեն մասնագիտական շրջանակներում խոսք է գնում իրանյան կինոյում արձանագրվող «նոր երկրորդ ալիքի» մասին, որի լավագույ ներկայացուցիչներից է Ասհար Ֆարհադին, որի 2011թ.-ին նկարահանած «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմը դարձավ Բեռլինի 61-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր իրադարձությունը:

Ֆարհադիի ռեժիսուրան բավականին տարբերվում է իր գործընկերների սկզբունքներից: Նրա ֆիլմերի դրամատուրգիական կառուցվածքը հասկանալի է բոլոր երկրների հանդիսատեսներին: Այսինքն նա նկարահանում է այնպիսի պատմություններ, որոնք կարող են տեղի ունենալ ցանկացած մեկ այլ երկրում նույնպես:

Կինոռեժիսորի նոր ֆիլմում այս ունիվերսալությունը ուժգնացել է նաև այն հանգամանքով, որ հերոսներն ազատ ժամանակ խաղում են ինքնագործ թատրոնում, որտեղ բեմադրում են Արթուր Միլլերի « Շրջիկ առևտրականի մահը» պիեսը: Եվ եթե հանդիսատեսը հիշի այդ ստեղծագործության սյուժեն, ապա անմիջապես կհասկանա, որ ֆիլմի հերոսների անձնական կյանքում, ինչ-որ մի մոգական ուժի ազդեցությամբ, կրկնվում է այդ պիեսի հիմնական բարոյական կոնֆլիկտը: Սակայն առանց պիեսի սյուժեի իմացության էլ եղած խորհրդանշանները քիչ չեն հեղինակի ասելիքը հասկանալու համար:

Թեհրանում ապրող երիտասարդ մի զույգ, Էմադը և Ռանան, հասարակական խավերից այն մեկի ներկայացուցիչն են, որոնց մենք անվանում ենք մտավորական, ավանդույթներով ապրող մեծամասնության մեջ գոյություն ունեցող լուսավորյալ փոքրամասնություն: Նրանք ստիպված են պահպանել պայմանականություններ, որոնք, հաճախ, նույնիսկ հակասում են կյանքի մի այնպիսի պարզ տրամաբանությանը ինչպիսին է, օրինակ, Միլլերի պիեսի բեմադրությունը իրանական թատրոնում:

Սակայն հիմնական կոնֆլիկտը, որը դիտարկում է Ֆարհադին, դա մարդու մեջ տիպական բռնության բնույթի ուսումնասիրությունն է: Այդ առումով, իհարկե, ֆիլմը մոտենում է Միխայիլ Հանեկեի եվրոպական հոգեբանական կինոյին: Դրամատիկական առումով առավել հետաքրքիրն այն է, թե ինչպես է մշակույթ և լուսավորություն ներկայացնող հերոսը (Նա գրականության ուսուցիչ է) անընդհատ երկմտում բնազդի և մշակույթի, ի ծնե եղածի և ձեռքբերովիի միջև:

Ֆիլմի ինչ-որ պահերի, որոնք ամենաազդեցիկներն են, մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդու մեջ ուղղակի հակամարտում երկու տարերքներ՝ մշակույթը և պահպանողականությունը, մշակույթը և բռնությունը:
    Դիտվել է 684 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ